Բաքվում ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ-ի հռչակագիրը

Բաքվում ընդունվեց ԵԱՀԿ  ԽՎ-ի հռչակագիրը

Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարնական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի արդյունքում ընդունվել է կառույցի հայտարարությունը, որի օգտին քվեարկեց 99 պատգամավոր: Հայտնվում է, որ մեկ պատգամավոր դեմ է քվեարկել, իսկ 9 պատգամավոր’ ձեռնպահ: Ռուսասկան պատվիրակությունը, ի նշան բողոքի հայտարարությունում մի քանի հակառուսական կետեր մտցնելու դեմ բողոքի, քվեարկությանը չի մասնակցել:

Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է սահմանների անձեռնամխելիության և երկրների տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, որոնք ամրապնդված են Հելսինկյան ակտով:

Փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնվում ահաբեկչական նպատակներով տեղեկատվական և հաղորդակցության, այդ թվում ինտերնետի ու սոցցանցերի օգտագործման վերաբերյալ: ԵԱՀԿ-ն առաջարկում է անդամ երկրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխելու համար այդ տեխնոլոգիաների օգտագործումն ահաբեկչական նպատակով և ապահովել ազգային օրենսդրություններում ու միջազգային իրավունքում ամրագրված այդ միջոցառումների համապատասխանությունը քաղաքական պարտավորություններին ԵԱՀԿ շրջանակում:

Հռչակագրում նաև անդրադարձ կա Ղրիմին՝ աջակցություն է հայտնված Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Փաստաթուղթը պահանջում է ԵԱՀԿ երկրներից սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը միջազգային հարթակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում