Ռուսական շուկայում կրկին վրացական մրգեր են հայտնվել
02/07/2014 17:18
Նմանատիպ
Վրաստանից ռուսական շուկա է արտահանվել 134 տոննա միրգ: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Ազգային առևտրային կազմակերպությունը, ավարտվել է «Россельхознадзор»-ի մեկշաբաթյա այցը, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել:
Նրանց տվյալներով, այս պահին Վրաստանից արտահանվել է134 տոննա միրգ, որի առյուծի բաժինն ընկնում է Կախեթիից արտահանված դեղձին և նեկտարինային: Այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի:
Յոթ տարի ընդմիջումից հետո անցյալ տարվա հունիսից ռուսական շուկան որոշակի սահմանափակումներով բացվեց վրացական գյուղատնտեսական մթերքների համար, իսկ արտահանվող ապրանքի որոշակի ընդարձակումներ տեղի ունեցան հոկտեմբեր ամսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում