ԵԱՀԿ-ն կրկին անհանգստացած է Ադրբեջանում տիրող դրությամբ

ԵԱՀԿ-ն կրկին անհանգստացած է Ադրբեջանում տիրող դրությամբ

Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում: Այս մասին  հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը:

Նրա խոսքով’ ԵԱՀԿ-ն իր կողմից ամեն հնարավոր բան անում է Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքներ տարածելու համար: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:

«Օրինակ, մենք հետագայում ևս օժանդակելու ենք Ադրբեջանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ժողովրդավարական զարգացում ապահովել քաղաքացիական հասարակության համար: Իրական բազմակարծությունը հիմնական ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունն է», -ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում