Ադրբեջանական բանակի զինվորը մահացել է

Ադրբեջանական բանակի զինվորը մահացել է

Ադրբեջանի սահմանային ծառայության զինվորը մահացել է դժբախտ դեպքի հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Զաքաթալայի սահմանային զորմասի զինվոր Իսկենդերով Շամսեդդի Նարիման օղլուն, ով ծնվել է1995թ-ին, ադրբեջանական բանակ է զորակոչվել Ղուբայի շրջանից: Ըստ ադրբեջանական աղբյուրի, նա խախտել է անվտանգության կանոնները:

Էլեկտրագծի կարճ միացման հետևանքով նրան հոսանքն է հարվածել և զինվորը մահացել է դեպքի վայրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում