Ֆրանսիայում ստեղծվել է Փոքրիկ Իշխանի այգին

Ֆրանսիայում ստեղծվել է Փոքրիկ Իշխանի այգին

Ֆրանսիայում բացվել է Անտուան դե Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» գրքի մոտիվներով այգի: Այս մասին տեղեկացնում է The Local-ը: Այն տեղակայված է երկրի արևելքում՝ Գերմանիայի հետ սահմանին:

Թեմատիկ այգու գլխավոր զարդը կենդանի աղվեսներն են: Նրանց և գրքում հիշատակված այլ կենդանիների հետ կարելի է խաղալ և կերակրել:

Այգու մյուս առավելությունը երկու մեծ փուչիկ աերոստատներն են: Նրանք կոչված են պատկերելու մոլորակները, որոնք այցելել է Էկզյուպերիի գրքի հերոսը:

Քանի որ գրքի հեղինակը ոչ միայն գրող էր, այլև օդաչու, այգում ստեղծվել են ավիացիոն թեմաներով ատրիակցիաներ:

«Փոքրիկ Իշխանն ավելին է , քան բրենդը: Այն բարոյական սկզբունքների մարմնացումն է» ,- նշել է գաղափարի հեղինակներից մեկը՝ հույս հայտնելով, որ այգին տարեկան կունենա 150 հազար այցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում