Թուրքիայում ազատ է արձակվել ադրբեջանցի սկանդալային պաշտոնյան

Թուրքիայում ազատ է արձակվել ադրբեջանցի սկանդալային պաշտոնյան

 

 2013թի  դեկտեմբերի 17ին Թուրքիայում ձերբակալված Սարդարի մաքսային կետի տնօրեն գնդապետ Միրմահոմեդ Սեիդովն ազատվել է կալանքից: Այս մասին տեղեկացնում են թուրքական թերթերը: Համաձայն տարածված տեղեկատվության, Սերիդովն ազատ է արձակվել ժամեր առաջ:

 

 Հիշեցնենք, որ Սեիդովը ձերբակալվել էր դեկտեմբերի 17-ին 18  հոգուց բաղկացած խմբի հետ միասին, որոնիցից վեցը մաքսակետի աշխատողներ են, իսկ մնացածը տարբեր կազմակերպությունների տերեր, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով: Նրանց ձերբակալել էին  երկու տարի ձգվող  ստուգումների արդյունքում:

 

Ապրիլի վերջին տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում ադրբեջանական մաքսակետի ղեկավարին ազատելու կապակցությամբ; Սպասվում է, որ Սեիդովը պայմանական է ազատ արձակվել և շուտով կտրվի ադրբեջանական կողմին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում