Թագավորական սկանդալ. արքայազն Չարլզը բաժանվում է կնոջից
Նմանատիպ
Արևմտայան մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ արքայազն Չարլզն ամուսնալուծվում է իր կնոջից: Նշվում է, որ բաժանության պատճառը կնոջ և արքայազնի մոր՝ թագուհի Ելիզավետային միջև վեճն է:
Առաջինը նման հրապարակում տեղ գտավ Globe-ում: Թերթի տվյալներով, տհաճ խոսակցությունից հետո Քամիլլա Պարկեր-Բոուլզը իրեն բավականին կտրուկ արտահայտություններ է թույլ տվել թագուհու հասցեին: Ենթադրվում է, որ դժգոհության պատճառն այնն է, որ Չարլզը 65 տարեկան է, բայց դեռևս չի կարող թագավոր դառնալ և, որ հասարակությունը ավելի շատ ուշադրություն է հատկացնում երիտասարդ Ուիլյամին և Քեյթին:
Տարածված լուրերի համաձայն, Ելիզավետան դժգոհություն է հայտնել Քամիլլաից, քանի որ լուրեր են տարածվել, որ վերջինս չարաշահում է ալկոհոլը: Թագուհին նշել է, որ վերջինս արատավորում է իրենց ընտանիքի անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում