Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը պաշտոնաթող Է արել կառավարությանը

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը պաշտոնաթող Է արել կառավարությանը

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը պաշտոնաթող Է արել կառավարությանը: Այդ մասին  հաղորդվում Է Լուգանսկի իշխանությունների պաշտոնական կայքում: Փաստաթղթի համաձայն՝ կառավարության գործող նախարարներին հանձնարարված Է կատարել իրենց պարտականությունները ընդհուպ մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը:

Փաստաթղթում նաեւ ասված Է, որ Լուգանսկի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար Է նշանակվում Մարատ Բաշիրովը: Նրան մեկ շաբաթվա ընթացքում հանձնարարված Է հաստատման ներկայացնել պետական իշխանության գործադիր մարմինների կառուցվածքը, ինչպես նաեւ պետական իշխանության գործադիր մարմինների ցանկը, ներառյալ դրանց պաշտոնական անվանումները՝ Սահմանադրությանը համապատասխան:

Կառավարության պաշտոնաթողության պատճառների մասին չի նշվում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում