Չինաստանից նոր «մետաքսի ճանապարհ» է անցկացվում Թուրքիա

Չինաստանից նոր «մետաքսի ճանապարհ» է անցկացվում Թուրքիա

Չինաստանի երկաթգծերի եւ վագոնների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր CSR ընկերության ղեկավար Զհաո Հիաոյանգը հայտարարել է, որ արդեն սկսել են Չինաստանի թյուրքաբնակ Սինջան նահանգից մինչեւ Թուրքիա ձգվող շուրջ 6 հազար կմ երկարությամբ երկաթուղային արագընթաց ճանապարհի կառուցումը, որն իրենից ներկայացնում է նոր «մետաքսի ճանապարհ»:

Այս մասին  հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ նախագծի արժեքը կազմում է մոտ 150 մլրդ դոլար, եւ այն պետք է ավարտին հասցվի 2030 թվականին:

Նոր «մետաքսի ճանապարն» անցնելու է Եվրոպա Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի եւ Թուրքիայի տարածքով: Նոր ճանապարհով ուղեւորատար ճեպընթացներն ընթանալու են 200 կմ/ժ արագությամբ, իսկ բեռնատարները’ 160 կմ/ժ արագությամբ:

Չինացի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ իր երկրի իշխանությունները մեծ կարեւորություն են տալիս նախագծին եւ պատաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել նոր «մետաքսի ճանապարհի» շինարարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում