Ռուսաստանը մինչ տարվերջ կավարտի Ադրբեջանի պատվիրած մարտական ուղղաթիռների մատակարարումը

Ռուսաստանը մինչ տարվերջ կավարտի Ադրբեջանի պատվիրած մարտական ուղղաթիռների մատակարարումը

Ռուսաստանը մինչ տարեվերջ կավարտի Ադրբեջանի կողմից պատվիրված ուղղաթիռների մատակարարումը: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որին հայտնել է «Вертолеты России» ընկերության ներկայացուցիչը:

Ընկերությունը ուղղաթիռների մատակարարարումն իրականացնում է պետական «Рособоронэкспорт» կոնցերնի սահմանած գրաֆիկին համապատասխան: Մինչ այս օրը ադրբեջանական կողմիցն տրվել են 24 Ми-35М մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև Ми-17 ուղղաթիռների մի մասը:

«Ներկա պահին շարունակվում է Ми-17 ուղղաթիռներին մատակարարումը: Համաձայան կնքված պայմանագրի, մատակարարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարի», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերության ներկայացուցչի խոսքերով, երկու տարի առաջ ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Ка-52 «Аллигатор» մարտական ուղղաթիռների նկատմամբ:

Ներկա պահին կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ կապակցությամբ:
2010թ-ին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայանագիր է ստորագրվել 24
Ми-35М,ինչպես նաև 40 Ми-8, Ми-17 և Ми-17В1 ուղղաթիռների առքուվաճառքի վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում