Վրաստանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է

Վրաստանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հուլիսի 6-ին ժամանել է Ադրբեջան:  Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը երկու երկրների օրենսդրական մարմինների միջև տարբեր բնագավառներում, այդ թվում’ տնտեսական և իրավական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն է:

Ենթադրվում է, որ այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում