Քրդերը դեմ են Քուրդիստանի ստեղծման մեջ Թուրքիայի միջնորդությանը

Քրդերը դեմ են Քուրդիստանի ստեղծման մեջ Թուրքիայի միջնորդությանը

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հիմնադրած «Քուրդիստանի հայրենասերների կուսակցության» նախագահ Ադել Մուրադը հայտարարել է, որ դեմ են Քուրդիստան պետության ստեղծման մեջ Թուրքիայի եւ Իսրայելի միջնորդությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նա հայտարարել է, որ քրդական պետության ստեղծման մեջ միջնորդ դարձած Թուրքիան եւ Իսրայելը «ամենավերջում դավաճանելու են քրդերին» :

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է մեզ օգտագործել որպես բուֆերային գոտի: Նա ուզում է Քուրդիստանին դնել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած «իսլամական պետության» դեմ, եւ դրանից հետո տեր կանգնել քրդական նավթին: Էրդողանի իրական նպատակը քրդական նավթն է: Ներկայում Անկարան լռությամբ աջակցում է Քուրդիստանի ստեղծմանը’ սեփական նպատակներին հասնելու համար», -հայտարարել է իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ստեղծման մեջ մեծ դերակատարություն ունեցած կուսակցության նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում