Ինչպես են Արցախում նպաստում տուրիզմի զարգացմանը. լուսանկարներ

Ինչպես են Արցախում նպաստում տուրիզմի զարգացմանը. լուսանկարներ

Karabakh-life.am-ը գրել է.

Մելիք Եգանի’ Արցախի իշխան, իշխանաց իշխանի ապարանքը հայտնի է որպես Տողի մելիքական ապարանք անունով: Մելիքանիստ ապարանքը 1737 թվականի կառույց է: Զբաղեցնում է մոտ 0,5 հա տարածք:

Մինչև 20-րդ դարի սկիզբը մելիքի տոհմի սերունդները բնակվել են ապարանքւոմ: Նրանք իրենց հերթին ապարանքում շինարարույթուն են արել, ինչի արդյունքում ապարանքն այսօր դարձել է ժողովրդական ճարտարապետության թանգարան: Տողի մելիքական ապարանքը վերականգնելու որոշում կառավարությունն ընդունել է մի քանի տարի առաջ: 2009 թվականին ապարանքում իրականացվել են առաջին պեղումները: Տարածքը պեղելու անհրաժեշտությունը առաջացրել էր մոտ 5 մետր հաստության հողի շերտը: Մոտ երկու տարի շարունակվել են պեղումները: Ճարտարապետ Մանվել Սարգսյանի փոխանցած տեղեկության համաձայն, հայտնաբերվել են հետաքրքիր հուշարձաններ . ,,Հայտնաբերվեցին նաև կանգուն հուշարձաններ’ մելիք Եգանի ժամանակից,,- ասում է ապարանքի վերականգնողկան աշխատանքների նախագծերի հեղինակ Մ. Սարգսյանը: Այսօրվա դրությամբ վերակագնվել է արդեն Մելիք Եգանի ընդունարանը: Ներքին պատերի մի մասը, նույնպես, վերակագնված է:

Այս օրերին աշխատանքները ընթանում են պարսպապատերի վերականգնման ուղղությամբ-տեղեկացնում է աշխեղ Արման Գաբրիելյանը. ,,Բացի պարիսպների վերկակառուցումից, մաքրման աշխատանքներ ենք իրականացնում: Այս փուլում նախատեսված է նաև դարպասի տեղադրումը,,:

Նշենք, որ Մելիքական ապարանքի վերականգնողական աշխատանքներին ընդգրկված են մասնագետներ Հայաստանից և Արցախից: Իսկ բանվորների մեծ մասը Տող գյուղի երիտասարդներն են:

Նկարներն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում