Ադրբեջանի հարձակվողական արտաքին քաղաքականությունն առանցքային ուղղություն է. Ալիև

Ադրբեջանի հարձակվողական արտաքին քաղաքականությունն առանցքային ուղղություն է. Ալիև

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացել է երկրի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների հինգերորդ համագումարը: Համաժողվին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Իր ելույթում Էլմար Մամեդյարովը պատմել է չորրրոդ համաժողովից հետո կատարված աշխատանքների մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ տեղեկացնելով, որ դիվանագիտական ծառայողների համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Հավաքի ժամանակ քննարկվում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում առկա ակտուալ հարցերը, ինչպես նաև հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

Դիվանագիտական կորպուսի առաջ իր մեկժամյա ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ներկայացրել է միջազգային բոլոր հարցերի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը, և հրահանգներ է տվել դիվանագետներին և ԱԳՆ աշխատակիցներին:

Ալիևի աշխատակզմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարձակվողական բնույթը և երկրի շահերի պահպանումը առանցքային ուղղություն է այս տարվա համար:

«Իլհամ Ալիևն իր ելույթում շուրջ երեսուն րոպե է նվիրել ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես նա նշել է աշխարհում Ադրբեջանի տեղի և դերի մեծացման, մեծամասշտաբ ծրագրերի իրականացման և օտարերկյա ներդրումների կատարման մասին: Դրա հետ մեկտեղ նախագահն ընգծել է, որ ղարաբաղյան հիմնահարցը գտնվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Չմիացման շարժման երկրների և միջազգային այլ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում»,-նշել է Մամեդովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում