Ալիևի «լոբբիստական թիկունքը» թուլացել է

Ալիևի «լոբբիստական թիկունքը» թուլացել է

Աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ Արևմուտքի’ Ադրբեջանի ժողովրդավարացմանան կոչերի հետ կապված երկրի իշխանությունը հայտնվել է դժվար վիճակում և աշխատում է վիճակից դուրս գալ արտասահմանում նոր լոբբիստական կազմակերպություններ գտնելու միջոցով:

Այս մասին «Ազադլիգ»-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը: Աղբյուրի խոսքով’ ադրբեջանական իշխանությունը ներկայում լոբբիստական կազմակերպությունների ավելի շատ կարիք ունի, քանի որ եթե նախկինում օգտվում էր նուրսիստների, ավելի ճիշտ գյուլենականների լոբբիստական գործունեութունից, այժմ հայտնի պատճառներով զրկվել է նրանց ծառայությունից:

«Նուրսիստները լուրջ կապեր ունեն Արևմուտքի հետ: Իշխանությունն էլ դժվար վիճակներում օգտվում էր նրանց օգնությունից: Ադրբեջանում նուրսիստների համար լայն հնարավորություններ ստեղծվում էր հենց դրա դիմաց: Սակայն, Ֆաթուլլահ Գյուլենի հետ Էրդողանի կառավարության միջեւ հարաբերությունների վատթարացումը պատճառ դարձավ այդ գործընթացին նաեւ Ադրբեջանի իշխանության ներգրավմանը: Արդյունքում’ Էրդողանի պահանջով Ադրբեջանում ճնշումներ սկսվեցին նուրսիստների դեմ: Կառավարությունում եղած նուրսիստների մարդիկ «խփվեցին», նվազագույնը’ «վնասազերծվեցին»: Բայց Էրդողանը դրանով չբավարարվեց: Նա Ադրբեջանի կառավարությունից պահանջեց փակել նուրսիստների դպրոցները, ինչը ցնցող հարված հասցրեց Ադրբեջանի իշխանության հետ այդ ցանցի հարաբերություններին: Փաստորեն, ադրբեջանական իշխանությունը զրկվեց արտասահմանում նուրսիստների օգնությունից: Այդ պատճառով, իշխանությունները ներկայում զբաղված են արտասահմանում նոր ցանցերի, լոբբիստական կազմակերպությունների հետ կապեր ստեղծելու, իրենց օգնություն ցուցաբերելու համար վճարովի ծառայությունների պատրաստ անձանց որոնումներով: Սակայն, այդ որոնումնե րը դեռեւս արդյունք չեն տվել», -ասել է «Ազադլիգ»-ի ներիշխանական աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում