ԱՄՆ-ում բացվում է մարիխուանայի համալսարան

ԱՄՆ-ում բացվում է մարիխուանայի համալսարան

Մասսաչուսեթ նահանգում ընթացիկ տարվա աշնանը իր գործունեությունը կսկի «Հյուսիս-արևելյան կանաբիսի ինստիտուտ» ուսուցման կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Ծրագիրը բաղկացած է 12 կուրսից, որի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, նրա պատմությունը, աճեցնելու տեխնիկան:

Ուսուցման արժեքը 1500 դոլար է, իսկ ավարտից հետո ուսանողները դիպլոմ կստանան: Այդ մասին հայտարարել է դպրոցի հիմնադիր Միկկի Մարտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում