Թուրքիայում նոր կուսակցություն է ստեղծվել

Թուրքիայում նոր կուսակցություն է ստեղծվել

Թուրքիայում ստեղծվել է «Կենտրոն կուսակցությունը» (MEP), որն այդ երկրի 80-րդ քաղաքական կազմակերպությունն է:

Նորաստեղծ կուսակցության առաջնորդ Աբդուռահման Քարսլըն հայտարարել է, որ «ինքը հավատացյալ հանրապետական է և հանրապետության անկեղծ զավակը»:

Կուսակցության շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում Քարսլըն ասել է, որ իրենք անձնական շահեր չունեն, հավատարիմ են լինելու թուրք ժողովրդի ընդհանուր շահերին և աշխատելու են միասնական մտածողություն ձեւավորել ժողովրդի մեջ:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը պատրաստվում է «Իրավունքի ծառայության կուսակցություն» ստեղծել Թուրքիայում և կուսակցության առաջնորդի պաշտոնում նշանակել պրոֆեսոր Աբդուռահման Քարսլըին: Վերջինս հաստատել էր նման կուսակցություն ստեղծվելու մասին լուրը և հավելել, որ նշված անվան փոխարեն ստեղծվելու է «Կենտրոն կուսակցություն» անվամբ քաղաքական կառույց: Նա հերքել է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մասին մամուլում տարածված լուրերը: «Ես երբեք չեմ հանդիպել Ֆեթուլլահ Գյուլենին և ոչ մի կապ չունեմ այդ շարժման հետ»,- ասել է Քարսլըն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում