Ադրբեջանում երկաթուղայինները հացադուլ են սկսում գերեզմանոցում

Ադրբեջանում երկաթուղայինները հացադուլ են սկսում գերեզմանոցում

«Ադրբեջանի երկաթուղային ուղիներ» ընկերության ուղեկցորդները մտադիր են հացադուլ սկսել որպես բողոք, որ վերջին 10 տարիների ընթացքում ղեկավարությունը չի վճարում արձակուրդայինները եւ կրճատում է աշխատավարձը: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:

«Օրվա համար մեզ պետք է վճարվի 10 մանաթ, բայց տալիս են 5 մանաթ: Այդ ոլորտում միլիոնավոր մանաթ փող է յուրացվում, իսկ աշխատավարձին մշտապես փող չի հերիքում: Ոչ ոք մեզնով չի հետաքրքրվում: Այդ պատճառով մենք որոշել ենք 100-150 հոգով հացադուլի ակցիա սկսել: Մի կողմից աշխատավարձ չեն վճարում, մյուս կողմից’ կրճատումներ են սկսում: Իսկ ինչպե՞ս մենք պահենք մեր ընտանիքները: Եթե ակցիայի համար հարմար տեղ չգտնենք, ապա տեղ պետք է խնդրենք գերեզմանոցում. մեր մահվան դեպքում հեշտ կլինի թաղել: Գերեզմանոցում տեղն արժե 500 մանաթ: Թող մեր փողերով գոնե գերեզմանցում տեղի համար վճարեն», -հայտարարել են ադրբեջանցի ուղեկցորդները:

Ադրբեջանում ուղեկցորդների բողոքի ակցիաները սկսվել են մի քանի ամիս առաջ, երբ «Ադրբեջանի երկաթուղային ուղիներ» ՓԲԸ-ն որոշում էր ընդունել կրճատումներ սկսել եւ տղամարդ ուղեկցորդներին արտաքին չվերթներից փոխադրել ներքին չվերթներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում