Սիրիայից դուրս բերված քիմիական զենքն սկսել են ոչնչացնել Միջերկրական ծովում

Սիրիայից դուրս բերված քիմիական զենքն սկսել են ոչնչացնել Միջերկրական ծովում

Միջերկրական ծովում՝ ամերիկյան «Քեյփ Ռեյ» (Cape Ray) մասնագիտացված նավում, սկսվել Է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

Գործողությունը, սպայի խոսքով՝ տեղի Է ունենում միջազգային ջրերում: Ընդամենը նավում կա 600 տոննա քիմիական նյութ: Զանգվածային բնաջնջման զենքի ոչնչացումը պլանավորվում Է ավարտել 60 օր հետո, ասել Է Ուորենը՝ նշելով, որ ստույգ ժամկետների վրա կարող Է ազդել եղանակը:

«Երբ չեզոքացման գործընթացն ավարտվի, «Քեյփ Ռեյը» վերամշակված նյութերը կհասցնի Ֆինլանդիա եւ Գերմանիա՝ դրանց օգտահանման համար»,- հավելել Է Պենտագոնի ներկայացուցիչը:

Քիմիական զինանոցի վերջին մասը Սիրիայից դուրս Է բերվել հունիսի 23-ին:

Հուլիսի 7-ին հրապարակվել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նամակն Անվտանգության խորհրդին, որտեղ ասված Է, որ ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ պատվիրակությունը հավաստել Է զարին թունավոր գազի առկայությունն այն գլաններում, որոնք 2013 թվականի օգոստոսին առգրավվել են սիրիացի զինյալներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում