ԱՄՆ-ը և Թուրքիան դեմ չեն Քրդստանի անկախությանը. Բարզանի

ԱՄՆ-ը և Թուրքիան դեմ չեն Քրդստանի անկախությանը. Բարզանի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան դեմ չեն լինի տարածաշրջանում անկախ Քրդստանի պետության ստեղծմանը: Այս մասին Բարզանին հայտարարել է գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում:

Գտնում եմ, որ ԱՄՆ-ը և Թուրքիան դեմ չեն տարածաշրջանում անկախ քրդական պետության ստեղծմանը: Այդուհանդերձ, ես չեմ սպասում, որ նրանք ակտիվորեն կաջակցեն կամ կդիմադրեն այդ գործընթացին»,- նշել է Բարզանին:

Նա հայտարարել է, որ անկախությունը յուրաքանչյուր ազգի բնական իրավունքն է: «Մարդիկ կարող են միմյանց հետ ապրել միայն ինքնակամ, այլ ոչ թե բռնությամբ»,- ասել է նա:

Իրաքցի քրդերի առաջնորդն շեշտել է, որ ժամանակին զգուշացրել են Իրաքի կենտրոնական կառավարությանը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումից եկող վտանգի մասին, ինչը, սակայն, վարչապետ Մալիքիի կառավարությունը ուշադրության չի առել: Նրա խոսքով’ Իրաքում ԻԼԻՊ-ի նկատմամբ աճող աջակցությունը ծագում է սունիներին վնասող’ Իրաքի կառավարության իրագործած սխալ քաղաքականությունից:

Մասուդ Բարզանին գերմանական թերթին հայտնել է, որ իրաքյան Քրդստանի ղեկավարությունը ամեն բան անում է երկրում ազգային փոքրամասնությունների, այդ թվում’ քրիստոնյաների անվտանգությունն ապահովելու և բոլոր խնդիրները լուծելու համար:

Ուշագրավ է, որ անկախ Քրդիստանի ի հայտ գալը չի բացառում նաև Մոսկվան: «Ռուսաստանը չի բացառում անկախ Քրդստանի և Մերձավոր Արեւելքում այլ նոր սուբյեկտների ձեւավորման հնարավորությունը, եթե ահաբեկիչների գործողությունները բերեն Իրաքի քայքայմանը, բայց հանդես է գալիս նրա ամբողջականության օգտին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում