Ադրբեջանցիներն իրենց աշխատավարձի կեսը ծախսում են սննդի վրա

Ադրբեջանցիներն իրենց աշխատավարձի կեսը ծախսում են սննդի վրա

ԱՄՆ պետքարտուղարության գյուղատնտեսության դեպարտամենտն (USDA) աշխարհի երկրներում բնակչության վաստակի’ սննդի վրա ծախսվելու մասնաբաժնի վերաբերյալ հրապարակած զեկույցում նշել է, որ այդ ցուցանիշով Ադրբեջանը գտնվում է աշխարհի ամենահետամնաց երկրների’ Պակիստանի և Ինդոնեզիայի նման երկրների կողքին: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի բնակչությունն իր աշխատավարձի 48,5 տոկոսը ծախսում է սնունդ հայթայթելու վրա, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացնում է  Haqqin.az  կայքը:

Նշվում է, որ աշխարհում սննդի վրա ամենաքիչը’ ընդամենը 6,6 տոկոսը ծախսում են ամերիկացիները: Նրանց հետևում են Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Գերմանիայի բնակիչները, որոնք սննդի վրա ծախսում են մաքուր աշխատավարձի 9 տոկոսը: Պակիստանում այդ ցուցանիշը 45,4 տոկոս է, Ինդոնեզիայում’ 44,1 տոկոս, Նիգերիայում’ 44,9 տոկոս, Ալժիրում’ 43,8 տոկոս, Վրաստանում’ 42,1 տոկոս, Բելառուսում’ 44 տոկոս, Ուկրաինայում’ 42,2 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում