Թուրքիայի նախագահական ընտրությունների պաշտոնական ցուցակը պատրաստ է

Թուրքիայի նախագահական ընտրությունների պաշտոնական ցուցակը պատրաստ է

Թուրքիայի Resmi պաշտոնական թերթը հրապարակել է 2014 թվականի օգոստոսի 10-ին այդ երկրում անցկացվելիք հերթական նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների պաշտոնական ցուցակը, որը ներկայացրել է Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու է առաջադրվել գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, Էքմելեդդին Մեհմեթ Իհսանօղլուն’ ընդդիմության միասնական թեկնածու (Ժողովրդահանրապետական կուսակցություն եւ «Ազգայնական շարժում» կուսակցություն) եւ ազգությամբ քուրդ Սելահեթդին Դեմիրթաշը’ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից:

Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը պետք է ընտրվի 5 տարի պաշտոնավարման ժամկետով’ համաժողովրդական քվերակության միջոցով: Մինչ այժմ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից 7 տարի պաշտոնավարման ժամկետով:

Նշվում է, որ եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ընտրողների 50 տոկոսից ավելի, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում