«Եթե ՀՀ-ը հարկ համարի, ԼՂ-ն դե ֆակտո կարող է մտնել ՄՄ-ի տարածք». Լեպյոխին

«Եթե ՀՀ-ը հարկ համարի, ԼՂ-ն դե ֆակտո  կարող է մտնել ՄՄ-ի տարածք». Լեպյոխին

Ինչպես արդեն հայտնել էինք ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը Times.am-ի հետ զրույցում հարցին՝ ՌԴ-ը Ղրիմի հե՞տ է մտել ԵՏՄ, թե՞ ինչպես Հայաստանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի, պատասխանել էր.«Դե, իհարկե, Ղրիմի հետ»:

Այս համատեքստում որոշակի նմանություն գտնելով Ղրիմի և Արցախի հարցերի միջև, Լեպյոխինը շեշտեց, թե ճիշտ չեն պնդումները, թե ՌԴ-ը զավթել, իրեն է բռնակցել Ղրիմը:

Նա հիշեցրեց Ղրիմում ապրող մեծաքանակ ռուսների և սևծովյան նավատորմի մասին.

«Մենք չէինք կարող չաջակցել և համապատասխան միջոցներ ձեռնարկել»,-ընդգծեց նա:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ ՌԴ-ը Ղրիմով, բայց Հայաստանն առանց Արցախի պետք է անդամակցի ԵՏՄ-ին, Լեպյոխինը նկատեց.

«Կա դե յուրե և դե ֆակտո ասվածը, որոշները կարող են չճանաչել Ղրիմը, բայց դե ֆակտո մենք այն համարում ենք մեր տարածքը»:

-Իսկ Լեռնային Ղարաբաղը մերը չէ՞,

-Ես մի անգամ հարցազրույց եմ տվել և ասել եմ, որ դե յուրե ՀՀ-ը Եվրասիական միություն է մտնելու ՄԱԿ-ի ընդունած սահմաններով, բայց կա նաև փաստացի կողմը՝ եթե ՀՀ-ը հարկ համարի, Ղարաբաղը կարող է դե ֆակտո մտնել ՄՄ-ի տարածք: Իհարկե, կարող են ասել, թե սա ՀՀ արտադրանք է, իսկ սա Ղարաբաղի, բայց…սա է դա ֆակտոն:

Նա հաստատեց ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը, թե եթե Հայաստանը հաջող կերպով միանա տնտեսական ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, ապա փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ.

«Տնտեսական իրավիճակ է փոխվելու»,-շեշտեց Լեպյոխինն՝ակնարկելով, թե ԱՀԿ-ը ՀՀ-ին մեծ հաշվով օգուտ չի տվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում