Ադրբեջանական բանակի երեք զինվորներ վիրավորվել են
09/07/2014 10:40
Նմանատիպ
Ադրբեջանական բանակի երեք զինվորներ վիրավորվել են զենքի հետ սխալ վարվելու հետևանքով: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի ութին կայացած զինավարժությունների ժամանակ:
Զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով զինվորներ Հաշիմլի Բահրամ Մանհերամ օղլուն, Մամեդով Օրհան Ալլաղվերդին, Ագալարազադե Ռահիմհայի Ասքեր օղլուն ստացել են թեթև վնասվածքներ:
Զինծառայողներն իրնեց ցուցաբերված առաջին օգնությունից հետո տեղափոխվել են Գյանջայի հոսպիտալ: Նրնաց վիճակը բավարար է գնահատվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում