Թբիլիսին բավարարված չէ ՆԱՏՕ-ի առաջարկներով

Թբիլիսին բավարարված չէ ՆԱՏՕ-ի առաջարկներով

Վրաստանը բավարարված չէ նրանով, ինչ այսօր առաջարկում է ՆԱՏՕ-ն, սակայն ուժեղացված համագործակցությունը խոսում է մեր երկրի հետ դաշինքի հետ համագործակցության մակարդակի  բարձրացման մասին: Այս մասին հայտարարել է եվրաատլանտյան հարցերով պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Այդ մասին նախարարության ղեկավարը  խոսել է Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Վրաստանը Ուելսում կայանալիք համաժողովին պատրաստված է գնում: Իմիջիայլոց, այստեղ կարևոր դեր խաղաղց տեղակաան ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեմոկրատական բնույթը: Հուսով ենք, որ համաժողովի ժամանակ Վրաստանի առաջընթացն արժանվույնս կգնահատեն: Սրա հետ կապված մենք ունենք բացարձակ հարյուր տոկոսանոց ըմբռնում և՛ գլխավոր քարտողուղարությունը, և՛ բոլոր անդամ երկրները խոստովանում են, որ Վրաստանի դեմոկարտական զարգացումը միջազգային անվտանգության մեջ կատարված ներդրում է և պետք է ադեկվատ կերպով արտացոլվի ՆԱՏՕ-ի որոշումներում: Մենք ունենք վերջնանպատակ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և դրան ոչ մի բան չի կարող խոչընդոտել: Դա մեր իրական ռազմավարական շահն է»,- նշել է նախարարը:

Պետրիաշվիլու խոսքերով, առաջարկված ուժեղացված համագործակցությունը չի գոհացնում Թբիլիսիին, չնայած դա նախատեսում է ռազմա-քաղաքական բլոկի հետ ավելի սերտ քաղաքակական համագործակցություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում