Ադրբեջանում հովիվը պայթել է ականի վրա

Ադրբեջանում հովիվը պայթել է ականի վրա

Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ, 60-ամյա հովիվ Միրզա Համզաևն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի սահմանագծում պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Նշվում է որ Համզաևն այդ տարածքում անասուններ էր արածեցնում: Վիրավորի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում