Փաստերը հերքում են նավթադոլարներով հարբած Ալիևին

Փաստերը հերքում  են նավթադոլարներով հարբած Ալիևին

Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների առաջ Բաքվում ունեցած ելույթում այդ երկրի Նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր ղեկավարման 11 տարիների ընթացքում թե՛ եվրոպական առաջնորդները, թե՛ միջազգային կազմկերպությունների ներկայացուցիչները երկկողմ ձևաչափում երբեք ոչ մի խոսք չեն ասել իր վարած ներքին քաղաքականության վերաբերյալ:

 «Ազադլըգ» թերթն, անդրադառնալով Ադրբեջանի Նախագահի այդ հայտարարությանը, բերել է Ալիևի հետ արեւմտյան առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումներում ճնշումների և խիստ քննադատությունների քրոնիկոնը:

Թերթը նշում է, որ ԵԱՀԿ մամուլի ազատության գծով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի’ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջին հայտարարությունը հետևյալն է եղել. «Ազատ ձայները խեղդելն ստանձնած պարտավորությունների կոպտորեն խախտում է»: ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթի ժամանակ կառույցի նախագահ Անն Բրասյորն ասել է. «Հերքելով քաղաքական բանտարկյալների հետ կապված խնդիրները’ հնարավոր չէ վերացնել դրանք»: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքու կատարած այցին, Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողով րդավարության հարցերը Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում են: Ֆրանսիան ուշադրությամբ հետևելու է առաջիկայում Ադրբեջանում անցկացվելիք քաղաքապետական ընտրություններին, եւ սպասում է, որ ընտրական օրենսդրությունը կժողովրդավարացվի»: Եվրոպայի հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն Ադրբեջան կատարած վերջին այցին հայտարարել էր. «Նախագահ Ալիեւի հետ քննարկել ենք մարդու իրավունքների բնագավառում առկա խնդիրները: Վստահ ենք, որ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը Ադրբեջանի շահից բխող հարց է»: ԵԱՀԿ գործող ղեկավար, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերն էլ Բաքու կատարած այցին ունեցած հանդիպումներում հայտարարել էր. «Քաղաքական բանտարկյալների խնդիրն Ադրբեջանում պետք է լուծվի»:

«Թվարկված օրինակները վերաբերում են Ադրբեջան այց կատարած առաջնորդների կողմից մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, ժողովրդավարական սկզբունքների խախտումների մասին արած հայտարարություններին: Դրանք Ադրբեջանին արված բազմաթիվ կոչերի մի փոքր մասն են միայն: Ադրբեջանում առկա աղետալի վիճակի հետ կապված անհանգստությունները երկար ժամանակ դուրս չեն գալիս միջազգային կազմակերպությունների օրակարգից, և ժամանակի ընթացքում ավելի է մեծանում ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանք դրսևորելու մասին Ադրբեջանի իշխանությանն արվող կոչերի թիվը: Բայց Ադրբեջանի իշխանությունը և երկրի ղեկավարն անտեսում են այդ կոչերը: Դա ապացուցում է նաև Ի.Ալիևի ելույթը», – գրում է «Ազադլըգ»-ը:

Նավթադոլարներով հարբած Ադրբեջանի ղեկավարի ինքնագոհ պահվածքն ու անհեթեթ հայտարարությունները զարմանալի չեն և անդրադարձնում են ադրբեջանական ղեկավարության ընդհանուր դեգրադացիան: Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսության մեջ դա կոչվում է «բացասական ընտրություն»’ երբ ամբողջ պոպուլյացիայից հետեւողականորեն ընտրվում են միայն ամենավատ անհատները…:

Հետևեք մեզ նաև Telegram-ում