Հովիկ Աբրահամյանը՝ իր եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ լարվածության լուրերի մասին. տեսանյութ
Նմանատիպ
NEWS.am-ը գրել է.
Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց այսօր՝ հուլիսի 9-ին, Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը խնդիրներ ունի ուժային կառույցների ղեկավարների հետ։
«Էդ դուք եք հորինում, ես որեւէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել , չի էլ եղել նման բան, եւ, ընդհանրապես, ուժային կառույց ի՞նչ է նշանակում ՝ հարաբերական հասկացություն է։ Ցավոք սրտի, միշտ ճիշտը չեն գրում մամուլում։ Եթե հասարակության ճիշտն ասվի, նման խնդիրներ չեն առաջան։ Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքն աշխատում է առանց որեւէ մեկի հետ լարվածության, ինքը երբեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ, «բոլոր ժամանակներում աշխատել է թափանցիկ ու համագործակցել , բոլորի տեսակի կառույցների ղեկավարների հետ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում