ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ ունի

ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ ունի

ԵՄ խորհուրդը հաստատել է գերմանացի դիվանագետ Հերբերտ Զալբերի թեկնածությունը Եվրամիությունում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է Եվրամիության պաշտոնական կայքը, Զալբերը կանցնի իր պարտականություններին 2015թ. փետրվարի 28-ից:

Եվրամիությունում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը Ֆիլիպ Լեֆորն էր, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ.-ից:

Հերբերտ Զալբերի դիվանագիտական գործունեությունը սկսվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև նա աշխատել է Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում: Զալբերը երկար ժամանակ ղեկավարել է Ղազախստանի ԵԱՀԿ գրասենյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում