Ադրբեջանական ԶՈւ զինծառայողները վթարի են ենթարկվել

Ադրբեջանական ԶՈւ զինծառայողները վթարի են ենթարկվել

Ադրբեջանի զինված ուժերի պետական սահմանային ծառայության զինծառայողները ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել: Սահմանային ծառայության ենթասպա Ալլահվերդի Վիդադի օղլու Գահրամանովի վարած ավտոմեքենան Մասալլըի շրջանում Ալյաթ-Աստարա ավտոմայրուղու 164-րդ կիլոմետրի վրա շրջվել է: Արդյունքում վարորդն ու ավտոմեքենայի ուղեւոր, սահմանային ծառայության լեյտենանտ Մալիք Էլշադ օղլու Հուսեյնովը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հոսպիտալ:

2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 48 զինծառայող, որոնցից 38-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 94 զինծառայողներ էլ վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում