ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը ապացույցներ է ներկայացրել. լուսանկարներ

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը ապացույցներ է ներկայացրել. լուսանկարներ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն իր կայք էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ուղիղ մեջբերում. «ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,-մեջբերման ավարտը:

Ավելի ուշ նույն կայք էջում ևս մեկ հայտարարություն տեղադրվեց, որում ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարների միջոցով ապացուցեց վերը նշված հայտարարության հավաստիությունը.

«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողներից մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»,- ասված է հայտարարության մեջ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում