Թուրքիայի խորհրդարանն ընդունել է քրդական խնդրի կարգավորման վերաբերյալ օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է քրդական խնդրի կարգավորման վերաբերյալ օրինագիծը

Թուրք պատգամավորները հավանություն են տվել Կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է քրդական խնդիրը: Օրինագիծը ուժի մեջ կմտնի Նախագահի կողմից ստորագրվելուց և պետական կառավարական տեղեկագրում հրապարակվելուց հետո: «Ահաբեկչության դադարեցում և սոցիալական համախմբվածության ամրապնդում» անվանումը կրող օրինագիծը բաղկացած է 6 կետերից և համարվում է քրդական հարցի կարգավորման հիմնական գործիքը:

Օրինագիծը սահմանում է Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղական անդամների համաներման հիմքերը: Նրանք, ովքեր հրամանատարական կառույցի անդամներ չեն և անմիջական մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին, կարող են արժանանալ ամբողջական կամ մասնակի համաներման: Դա հատկապես վերաբերում է երեխաներին և անչափահասներին, ովքեր ինքնակամ կամ ստիպողաբար միացել են ծայրահողականներին: Եթե ապացուցվի, որ նրանք մասնակցություն չեն ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական օպերացիաներին, ապա նրանք կխուսափեն պատասխանատվությունից:

Օրինագիծն օրենսդրական երաշխիքներ է խոստանում նաև քաղծառայողներին, ովքեր մասնակցություն են ունեցել հարցի կարգավորմանը կամ հակաահաբեկչական գործողություններին: Բացի այդ, կառավարչական մարմինները իրավունք են ստանում սահմանել երկրի ներսում և արտերկրում անմիջական շփումների կարգավորումը կազմակերպությունների և անհատների հետ, այդ թվում’ նաև Քրդական աշխատավորական կուսակցության անդամների:

Օրենսդրական այս նախագծի բացակայությունը վերջին ամիսներին դարձել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հասցեին հնչող քննադատությունների հիմնական պատճառներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում