Հակաէրդողանական թուրք բռնցքամարտիկը հրաժեշտ է տվել սպորտին

Հակաէրդողանական թուրք բռնցքամարտիկը հրաժեշտ է տվել սպորտին

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում բռնցքամարտի առաջնությունում «Այս երկիրը Աթաթուրքինն է, Էրդողանինը չէ» գրությամբ շապիկով ռինգ դուրս գալուց հետո թուրք հայտնի բռնցաքամարտիկ Ունսալ Արըքը սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ, իսկ հովանավորներն էլ սկսել են երես թեքել նրանից:

Արըքը հեռուստաալիքով հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) որոշ անվանի գործիչներ իրեն 150 հազար լիրա են առաջարկել են, եթե իր այդ քայլի համար ինքը հրապարակավ ներողություն խնդրի Էրդողանից:

Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքում ծնված և մեծացած Ունսալ Արըքն ասել է, որ չի հավանում Թուրքիան կառավարելու Էրդողանի վարած քաղաքականությունը, որն, իր կարծիքով, հակասում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի սկզբունքներին:

«Ներողություն խնդրելու դիմաց Էրդողանի կուսակիցներն ինձ 150 հազար լիրա առաջարկեցին: Նրանք ասացին, որ եթե ես հեռուստատեսությամբ ներողություն խնդրեմ, դա բավարար է, և այսուհետեւ ես ոչ մի խնդիր չեմ ունենա կյանքում: Բայց ես գերադասեցի թողնել սպորտը, քան ներողություն խնդրել Էրդողանից», -ասել է թուրք բռնցքամարտիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում