Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Եվրադատարան՝ ընդդեմ Լեհաստանի, քանի որ վերջինս չի հետևումտների էներգետիկ արդյունավետության վերաբերյալ որոշմանը: Այս մասին տեղեկացնում է Լեհական ռադիոն:
Եթե դատարանը համաձայնի հանձնաժողովի ներկայացրած հայտի հետ, ապա Լեհաստանին սպառնում է օրական 96 720 եվրո տուգանք:Նման գումար երկիրը ստիպված կլինի վճարել դատարանի վճիռը կայացնելուց հետո:
Էներգաարդյուանվետության մասին փաստաթուղթը նախատեսում է շինություններում նվազեցնել էներգիայի օգտագործումը: Համաձայն դրա, ԵՄ անդամ երկրները պարտավոր են ապահովել մինիմալ պահանջները, որոնք կնպաստեն էներգիայի արդյուանվետ օգտագործմանը:
Այդ որոշումը պետք է կատարվեր սկսած 2012 թ-ի հուլիսից: Բրյուսելը ժամկետի ավարտից հետո երկու անգամ հիշեցրել է Լեհաստանին:
Բացի Լեհաստանից հայտեր են պատրաստվում Ավստրիայի, Ֆինլյանդիայի և Բելգիայի դեմ: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև Սլովենիայում, Նիդերլանդրեում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում և Չեխիայում տիրող իրավիճակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում