«Մի՛ «ստվերիր» իմ հմայնքը» Աշոտյանը՝ արդարադատության նախարարին
Նմանատիպ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հովհաննես Մանուկյան, մի “ստվերիր” իմ հմայքը:) թե չէ ԶԼՄ-ին թեմա ես տալիս.
Եվ մեջբերել է Hayeli.am-ի նյութը.
Ինչպես հայտնի է կառավարության անդամներից Ֆեյսբուք սոցիալական ցանցի միանձնյա առաջատար է համարվում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա այս ոլորտում մինչև վերջերս անգերազանցելի էր համարվում, սակայն պարզվում է Աշոտյանն արդեն, ի դեմս արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, լուրջ մրցակից ունի: Արդարադատության նախարարը ՖԲ-ում ակտիվ էր նաև մինչ նախարար նշանակվելը, երբ դեռ Վրաստանում ՀՀ դեսպան էր աշխատում: Նախարար դառնալուց հետո, սակայն Մանուկյանի ֆեյսբուքյան ակտիվությունը նոր տեմպ է ստացել ու այն արդեն կարծես թե «ստվերում է» Աշոտյանի հմայքը:
Նույն ջանասիրությամբ արդարադատության նախարարության աշխատակիցները «լայքում» են բոլոր այն գրառումները,որոնք անում է նախարարը ֆեյսբուքյան իր էջում: Իսկ նախարարի աչքից ոչինչ չի վրիպում: