Վրաստանի անվտանգության գործում ԵՄ-ն գլխավոր դերակատարությունն ունի. Գարիբաշվիլի
Նմանատիպ
ԵՄ-ն գլխավոր դերակատարությունն ունի Վրաստանի կայունության և անվտանգության գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին «Վրաստանի եվրոպական ապագա» 11-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունենում Բաթումիում:
Նրա խոսքերով, դա դրսևորվում է Վրաստանին աջակցող քաղաքական հայտարարություններում, Հարավային Կովկասում և Վրասատանում ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչների գործունեության մեջ և Ժնևյան բանակցություններում:
Վրաստանի վարչապետի խոսքերով, իր երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը կարելի է համար ԵՄ-ի հետ ինտեգրացման կարճաժամկետ հատված ամենագրավիչ արդյունքներից մեկը:
«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որպես ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրները կատարել են իրենց պատմական ընտրությունը և նրանք ընտրել են եվրոպական ուղին»,-հայտարարել է Գարիբաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում