ԼՂՀ ոստիկանությունը՝ Քարվաճառում կորած երեխայի մասին

ԼՂՀ ոստիկանությունը՝  Քարվաճառում կորած երեխայի մասին

ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջանային բաժին է դիմել՝ հայտնելով, որ որդին’ 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը (նույն գյուղի բնակիչ) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:

Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պատանուն գերի են վերցրել ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում