Սեյրան Օհանյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտից աչքը կորցրած Կարինե Դավթյանին

Սեյրան Օհանյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտից աչքը կորցրած Կարինե Դավթյանին

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

“Այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Բժիշկները հավաստիացրեցին, որ նրա կյանքին վտագ չի սպառնում և նրա կյանքը փրկել հաջողվեց օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են:”

Հետևեք մեզ նաև Telegram-ում