Բաղանիսն արդեն ունի ժամանակակից կանգառներ. լուսանկարներ

Բաղանիսն արդեն ունի ժամանակակից կանգառներ. լուսանկարներ

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բաղանիսն արդեն ունի ժամանակակից կանգառներ:

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում սահմանային վերջին միջադեպերի հետ կապված գյուղացիները հանգտությամբ են խոսում, ավելին զբաղված են իրենց ամենօրյա հոգսերով ու աշխատանքով , դրան զուգահեռ Բաղանիսը օր օրի ավելի է բարեկարգվում և գեղեցկանում։ Արդեն վեց ամիս է ջերմ բարեկամական հարաբերություններ են ստեղծվել ամերիկահայ բարեգործ Հարություն Կարմիրյանի և բաղանիսցիների միջև։ Պրն․ Կարմիրյանը իր համեստ միջոցներից Բաղանիսում 3-րդ ծրագիրն է ֆինանսավորում՝ նրա միջոցներով լուծվել է Բաղանիսի աղբահանւթյան խնդիրը, ինչպես նաև կահավորվել է Բաղանիսի միջնակարգ դպրոցի պատմության դասասենյակը իր անվանը համապատասխան, այժմ էլ իր աջակցությամբ ունենք 5 նոր, ժամանակակից կանգառներ։ Շատ կցանականամ , որ սփյուռքահայ մեր որոշ ընկերներ հայրենիքը հեռվից շատ սիրելուց զատ ,նաև իրենց հնարավության սահմաններում աջակցություն ցույց տան սահմանամերձ մեր համայնքներին ։ Բաղանիսի և Հարություն Կարմիրյանի միջև ձեռք է բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա ծրագրերի շուրջ ։

Առողջ եղեք պարոն Հարութ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում