Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել համերգով

Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել համերգով

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին կայացել է Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած Կոմիտաս երգչախմբի համերգը։

Համերգի ընթացքում «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ հնչել են ժողովրդական ու հոգևոր երգեր, այդ թվում և Կոմիտասի ստեղծագործություններից։

«Ուրախ ենք, որ հնարավորություն և առիթ ընձեռվեց Ստեփանակերտում համերգ ունենալ։ Արցախն իսկապես հրաշք երկրամաս է, և հույս ունեմ, որ առկա հիմնախնդիրները հնարավորինս շուտ կկարգավորվի»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց երգչախմբի խմբավար Ժան Բերբերյանը՝ հավելելով, որ իրենց համար մեծ հպարտություն է արցախյան բեմում հանդես գալը։

Համերգային ծրագրի ավարտից հետո ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից թանկարժեք նվերով է պարգևատրվել Ժան Բերբերյանը։

Նշենք, որ համերրգին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մտավորականներ, երգավեստի երկրպագուներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում