Պարզվում է ՀՀ առաջին նախագահը չգիտի…
Նմանատիպ
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարզվում է ՀՀ առաջին նախագահը չգիտի…
Երկու անգամ ընթերցեցի Լեւոն-ՏերՊետրոսյանի հարցազրույցը ու ցավով արձանագրեմ
–Պարզվում է, ՀՀ առաջին նախագահին առավելապես մտահոգում է ԲՀԿ-ի վրա ենթադրյալ ճնշումները (որ նույնիսկ ԲՀԿ-ն է հրաժարվում հաստատել ու մեկնաբանել, ինչը մեկ այլ կարգի զավեշտ է), քան թե Ղարաբաղյան խնդրի զարգացումները կամ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: Գնահատականների կտրուկ տարբերությունը երկու թեմանրով ճչում է:
–Պարզվում է, «ընդդիմությունը» ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներին ու դրա հետ կապ ունեցող սահմանային լարվածության աճին չի արձագանքում, որովհետեւ «նյուանսներին» չի տիրապետում…
–Պարզվում է, ՀՀ առաջին Նախագահը չգիտի, թե ինչ անել Ադրբեջանի դեմն առնելու կամ հակազդելու համար /իրականում իշխանություններին մեղադրելով անհամաչափ ու զուսպ արձագանքի մեջ, դրդում է սահմանին համաչափ լարվածություն հրահրելուն…. Կրեմլը հանգստանում է՝ խաղաղապահներ բերելու պատրվակն ապահովված կլինի/, բայց շատ հստակ գիտի ինչ անել ԲՀԿ-ին պաշտպանելու համար՝ բոլորով ոտքի կանգնել ու չհանդուրժել…
–ՀՀ առաջին նախագահին մտահոգում է ոչ թե այն, որ Հայաստանը կարող է մի օր իրոք անդամակցել Եվրասիական միությանը, որին արդեն կարող է Թուրքիան էլ միանալ հատուկ պայմանագրով, այլեւ որ ՀՀ իշխանությունները չեն կողմնորոշվում ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հարցում: Պարզվում է, ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դա չի դրվելու, որ այլ պայման չեն ընդունելու /ՀՀԿ խմբակցության ղեկավար/ մինչդեռ ՀՀ առաջին նախագահի համար այդ հարցը Հայաստանում դեռ բաց է….
–Պարզվում է ՀՀ առաջին նախագահն էլ է համակարծիք Կրեմլի խոսափողների հետ, որ Եվրասիական միությանը միանալու արգելքը Երեւանում է. թեզ, որը ապրիլից առաջ է քաշել Կրեմլը, որպեսզի իր վրայից գցի Ադրբեջանի, Ղազախստանի ու Բելառուսի միջոցով «ղարաբաղյան խաղերը», ու այժմ ՀՀ առաջին նախագահը համաձայն է, որ պրոբլեմը Երեւանում է, այսինքն՝…. պետք է ճնշումները մեծացնել Երեւանի վրա:
–Պարզվում է, Տեր Պետրոսյանը դեռ չգիտի, որ ՀՀ-ը ունի նոր վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան ու կառավարություն՝ օլիգարխիայի, ու ոչ մի թթու խոսք, ոչ մի կծու խոսք, ոչ մի գնահատական, թե 12 թեթեւսոլիկ կետից քանի՞սն է նա կարողացել իրականացնել:
Փաստացի, ՀՀ ընդդիմություն կոչվածը դարձել է ռուսական թեզերի ու շահերի հաղորդիչը եւ ուզում է, որ այլոք իրեն օգնեն ու աշնանը «հուժկու ճնշումով» փոխվի իշխանությունը:
Մնում է հարց տալ, ո՞ւմ եւ ումո՞վ փոխարինենք, որ ի՞նչ լինի՝ որ ավելի արագ գնա՞նք Եվրասիական միություն…. Ես հաստատ չեմ կարող այդտեղ լինել…
Մեղք լինես հայ ժողովուրդ, որ ե’ւ իշխանությունից պետք է պաշտպանվես, ե’ւ «ընդդիմությունից»
Հ.Գ. Ինչպես միշտ, պահանջում եմ՝ ոչ մի վիրավորանք կամ անձնական վիրավորանք ստատուսի ներքո: