Սիրիայում մոջահեդների կազմում ադրբեջանցի երեխաներ են կռվում (տեսանյութ)
Նմանատիպ
Սիրիայում տարածվել է զենքը ձեռքին ադրբեջանցի երեխայի վերաբերյալ տեսանյութ:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը, այդ կադրերում մանկահասակ ադրբեջանցի երեխան ջիհադի մասին կրոնական երգեր է երգում: Նա ձեռքում ավտոմատ զենք է բռնել, և երգն ավարտելուց հետո բացականչում է «Ալլահու Աքբար»:
Ըստ աղբյուրի՝ ներկայում Սիրիայում մեծ թվով երեխաներ կան Ադրբեջանից: Դրանք իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների երեխաներն են: Նշվում է, որ տեսանյութում պատկերված տղան Սիրիայում ադրբեջանցիների «Մուհամեդ» մականունով էմիրի որդին է: Այդ երեխան ադրբեջանցի մոջահեդներով շրջապատված երեւացել է նաեւ ավելի վաղ հրապարակված տեսանյութերում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայում մոջահեդների եւ կառավարական ուժերի բախումներում կռվող ադրբեջանցի երկու անչափահասների մահվան մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում