Մարդիկ անտարբեր չեն. Հանգանակված 137 660 դրամը գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին

Մարդիկ անտարբեր չեն. Հանգանակված 137 660 դրամը գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին

Հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդներին միացան հարյուրավոր մարդիկ ու իրենց մասնաբաժինն ավելացրին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու նախաձեռնությանը:

Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպված դրամահավաքին հանգանակվեց 137 660 դրամ, ինչը թույլ է տալիս մեկ քայլով մոտենալ «Պաշտպանող պատ»-ի արդեն կառուցման փուլին:

Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:

Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով:

Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը’ ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել:

Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ:

Գումար փոխանցելու համար կարող եք այցելել www.weareayo.org ու առցանց հանգանակություն կատարել: Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ
ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ
ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ SWIFT# ARMIAM22
ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ 15700 01092470901
ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՀՀ ԴՐԱՄ 15700 01092470300
ՍՏԱՑՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀՕՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՕՖ-ի «Այո» հարթակի համայնքային ծրագրերի պատասխանատու Հելենա Մելքոնյանին՝ +374 94 48 86 08 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում