Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ Երևան-ԼՂՀ համագործակցությանը գործուն նպաստի համար

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ Երևան-ԼՂՀ համագործակցությանը գործուն նպաստի համար

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը և Ժակ Գասպարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի համար՝ շնորհակալագրերը հանձնել է այցի կազմակերպչական աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

«Երևանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ։ Ուրախ ենք, որ այդ համագործակցության ամրապնդման մասնակիցն եք, այն էլ՝ այդչափ խորհրդանշական, մնայուն նախագծով։ Շնորհակալ կլինենք, եթե նոր նախագծեր առաջարկեք և ձեր մասնագիտական տիրույթում ևս նպաստեք համագործակցությանը»,- նշել է Դավիթ Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում