Վետերաններն արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր կստանան

Վետերաններն արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր կստանան

Կառավարության այսօրվա նիստին որոշվել է 5 մլն դրամ տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Գումարը տրամադրվելու է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում