Ադրբեջանը լցված է արյունով և արցունքներով. Լեյլա Յանուս

Ադրբեջանը լցված է արյունով և արցունքներով. Լեյլա Յանուս

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը հանդես է եկել միջազգային հանրությանն ուղղված դիմումով’ հայտարարելով Ադրբեջանում 2015 թվականին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման բոյկոտը կազմակերպելու գծով արշավ սկսելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական օլիմպի? ?կան կոմիտե եւ Եվրամիությունում ԵՕԿ-ի գրասենյակ:

Նշվում է, որ իրավապաշտպան Լ.Յունուսը դիմումում դատապարտել է Եվրոօլիմպիադան ավտորիտար երկրում անկացվելու մասին որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները եւ դեմոկրատական ազատությունները: Դիմումում ադրբեջանցի իրավապաշտպանը ներկայիս Ադրբեջանը նմանեցրել է հիտլերյան Գերմանիային եւ բրեժնեւյան ՍՍՀՄ-ին:

Դիմումում Լ.Յունուսը Ադրբեջանի կառավարությանը մեղադրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու եւ ազգամիջյան պառակտում բորբոքելու մեջ: Նա նշել է, որ Ադրբեջանում բացահայտ կերպով խախտվում են մարդու կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքի իրավունքը, սեփականության իրավունքը, մարդկանց առեւտրի արգելքի իրավունքը, արդար դատարանի իրավունքը:

«Ադրբեջանը լցված է արյունով եւ արցունքներով», -դիմումում նշել է ադրբեջանցի իրավապաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում