Օհանյան․ Հայաստանում մշակվել է դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգ.azatutyun.am

Օհանյան․ Հայաստանում մշակվել է դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգ.azatutyun.am

Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով սահմանների անվտանգության մասին ասաց  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», – նշեց  նա:

Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են, ասում է Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշում է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր․

«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում