Ամերիկյան դեսպանատան և թուրքական կառավարության հարաբերությունները սրվել են

Ամերիկյան դեսպանատան և թուրքական կառավարության հարաբերությունները սրվել են

Թուրքիայում գտնվող ամերիկյան ներկայացուցչությունները հրաժարվում են ենթարկվել Գազայի իրադարձությունների զոհերի համար պաշտոնապես հայտարարված եռօրյա սուգի կանոններին, ինչը երկու երկրների միջև լարվածության ևս մեկ պատճառ է դարձել: 

«Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, ի զորակցություն պաղեստինցի ժողովրդին, հուլիսի 22-ին հայտնել էր երկրում հուլիսի 22-24-ը եռօրյա սուգ հայտարարելու մասին, որի ընթացքում Թուրքիայում պետք է բոլոր պետական հիմնարկների շենքերին ամրացված դրոշները կիսով չափ իջեցվեն: Սակայն ամերիկյան ներկայացուցչությունները հրաժարվել են իջեցնել Թուրքիայում դեսպանատան, հյուպատոսությունների, ինչպես նաև Ինջիռլիքի ռազմաօդային բազայի վրայի դրոշները», -նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում