Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել. տեսանյութ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել. տեսանյութ

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ITAR-TASS-ը: «Խորհրդարանական կոալիցիայի ցրվելու, ինչպես նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի չընդունման պատճառ? ?վ ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- ասել է Յացենյուկը Ռադայի ամբիոնից:

«Այն, ինչ կատարվեց այսօր խորհրդարանում, կունենա շատ բարդ, եթե չասենք, դրամատիկ հետևանքներ երկրի համար»,- նշել է նա:

Վերին Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն առաջարկել է պատգամավորներին վարչապետի թեկնածություն ներկայացնել:

Վարչապետի հրաժարակը նշանակում է, որ հրաժարական է ներկայացնում կառավարության ողջ կազմը: Նախարարները կիրականացնեն իրենց պարտավորությունները մինչ Գերագույն Ռադայում կձևավորվի նոր կոալիցիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում