Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi Pajero-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi Pajero-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է.

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Հակոբյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 147-րդ կմ հատվածում իր կողմից վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 19 US 606 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մեքենան գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: 

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում